Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, Վ. Հարությունյանը գիտակցության չգալով՝ մահացել է:  Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել