Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ն. Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` անձնական դիմումի համաձայն. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Նրան փոխարինել է նույն բաժնի աշխատակից երրորդ դասի պետական խոհրդական Եղիազար Ավագյանը: