Մայիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1976 թ. ծնված Մարգարիտ Բ.-ի սենյակից գողացել են 200 դոլար:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում էր տվել, որ Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի բեռնակիր Արամը, օգտվելով իր անուշադրությունից, հյուրանոցի սենյակից գողացել է 200 դոլար:
Ոստիկանության Կենտրոնականի բաժի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1993 թ. ծնված Արամ Հ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին: Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: