Ավտոմեքենան ընկել է գետը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2170» մակնիշի 34FR904 պետհամարանիշի ավտոմեքենան Մուլքի գյուղում կամրջից ընկել է Քասախ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Տ. Ա.-ն (ծնվ. 1993թ.), և ուղևոր Ք. Ն.-ն (ծնվ. 1974թ.) տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ, տեղափոխման ճանապարհին Տ. Ա.-ն մահացել է, իսկ Ք.Ն-ն տեղափոխվել է Երևան քաղաք «Արմենիա» ՀԲԿ, տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից, հոսանքազրկել են և դադարեցրել գազի արտահոսքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել