Սահմանադրական դատարանի նոր որոշումները

Սահմանադրական դատարանը 4 նոր որոշումներ է կայացրել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՍԴ մամլո ծառայությունից:

Առաջին որոշումը վերաբերում է 2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև ՀՀ-ում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցին: ՍԴ-ն որոշել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Նույն դիրքորոշումն է ամրագրվել նաև 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ՀՀ-ին ՉԺՀ-ի կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ հայաստանի հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Հաջորդ երկու որոշումները կրկին առնչվում են համաձայնագրերի ՀՀ Սահմանադրության համապատասխանությանը: Այսպես երրորդ որոշմամբ ՍԴ-ն որոշել է, որ Սահմանադրությանը համապատասխանում են 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:

Վերջին որոշմամբ սահմանադրական են ճանաչվել 2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտևիդեոյում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել