Ավարտվել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը

Մայիսի 20-ին ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը շարունակել է նիստի աշխատանքը: Հաղորդում են ԱԺ-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել է «Մարդու իրավունքները Հյուսիսային Կովկասում. 1738 (2010) բանաձևի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները» զեկույցը, որը ներկայացրել է Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Մըքնամարան: Հարցի առնչությամբ իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել նաև ՌԴ ներկայացուցիչներ, «Մեմորիալ» կենտրոնի մարդու իրավունքների հարցերով իրավական գծով տնօրեն Կիրիլ Կորոտեևը և «Ռուսաստանում իրավական նախաձեռնություն» կազմակերպության գործադիր տնօրեն Վանեսա Կոգանը: Քննարկումներ են ծավալվել ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների առանձնահատկության, անհետ կորածների գործերի քննության, կանանց և երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի, հավաքների ազատության և դրանց ընթացքում ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման կանխման հրատապ անհրաժեշտությունը» ներածական հուշագիրը և «Ծանր հիվանդ կալանավորների ճակատագիրը Եվրոպայում» տեղեկատվությունը:

Քննարկվել են նաև հանձնաժողովի աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

Սպառելով օրակարգը՝ հանձնաժողովն ավարտել է նիստի աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել