Աբովյանի քաղաքապետի թեկնածուի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն` թմրանյութ օգտագործելու կասկածանքով

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Արթուր Հարությունյանի եղբայրը` Հուսիկ Հարությունյանը և ևս երկու անձ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն, ենթարկվել են փորձաքննության և ազատ են արձակվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանությունից:

Հուսիկ Հարությունյանն ու ևս երկու անձիք բերման են ենթարկվել` թմարնյութերի օգտագործման կասկածանքով: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այդ կասկածանքը փարատվել է, ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս փորձաքննության արդյունքները հայտնի չեն:

Ոստիկանությունից հերքեցին այն լուրը, թե բերման է ենթարկվել նաև Արթուր Հարությունյանը:

Նշենք, որ Արթուր Հարությունյանը Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների թեկնածուներից մեկն է: Թեկնածությունը ներկայացնելուց հետո նրան հեռացրել են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել