Ի՞նչ վիճակ է տիրում «Նուբարաշեն» ՔԿՎ-ում. փաստաբանի մեկնաբանությունները

Սարսափելի վիճակ է տիրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Պնդում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Գերբեռնվածությունը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու տիրող անառողջ մթնոլորտը, մուտք ունենալով բանտ ու շփվելով կալանքի տակ գտնվողների և ազատազրկվածների հետ, այս խնդիրներն է առանձնացնում փաստաբանը:

«Առանձնատեսության սենյակներում մենք մի փոքր «բարվոք» վիճակում են, այս սենյակը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսանում, հակահիգիենիկ վիճակում է այն: Հետևաբար մեզ չի բարձրացվում մեր պաշտպանյալների բարձրաձայնումները, թե եկեք տեսեք՝ ներսում ինչ է կատարվում: Դրսից անգամ երևում է, որ այս հիմնարկում հակահիգիենիկ վիճակ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս ՔՀԿ-ում տիրում է նաև անառողջ մթնոլորտ. «Շատ անգամ երիտասարդ տղաները՝ 20 տարեկան, սարսափելի բաներ են պատմում: Նրանք ասում են, որ ազդեցություն կա, որը որ անտեսվում է ՔՀԿ-ի հիմնարկի կողմից: Հոգեբանական ճնշում է առկա: Տիրում են այսպես կոչված «գողական բարքեր», ինչքան էլ մենք ուզենանք այդ իրականությունից փախչել, այն առկա է»,- շեշտեց փաստաբանը:

Բանտերում տարածված են նաև տարաբնույթ թղթախաղերը. «Կան հատուկ սենյակներ, որտեղ վճարովի կերպով տեղավորում են նոր մուտք եղած կալանավորին կամ էլ այն անձանց, ովքեր չպետք է խաղան: Ես չգիտեմ՝ սա արվում է բանտային ղեկավարության նախաձեռնությամբ, թե առանց նրա գիտակցմամբ, բայց բանտային աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն, որ նման բան է կատարվում կալանավայրերում: Ինչքան էլ հերքեն, որոշումներ ի հայտ բերեն ու իրենց «լավ աշխատանքի» արդյունքում ցույց տան, որ այդպիսի բան չկա, դրանք վաղուց գոյություն ունեցող բարքեր են, կոնկրետ կալանավայրերում: Այսպես է իրավիճակը՝ ով գալիս է, փորձում են ներգրավվել, կանչում են, խաղացնում են այսպես ասած, հիմնականում թղթախաղեր են»,- ասաց հանրային պաշտպանը՝ իր պաշտպանյալներին նկատի ունենալով՝ շեշտեց, որ մարդիկ բանտերից ուղղված դուրս չեն գալիս, այլ հակառակը:

Ըստ նրա՝ այս խնդրի լուծմանը կօգներ պրոբացիոն ծառայությունը՝ մարդկանց հանելով բանտերից և ուղղելով հենց հասարակության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել