Վրաերթի են ենթարկել 48 և 27-ամյա քաղաքացիներին

Մայիսի 19-ին, ժամը 10.00-ին, «Դայեվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 42/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23 և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել