Երևանում վրաերթի է ենթարկվել 8-ամյա աղջիկ, Սառնակունք գյուղում՝ 8-ամյա տղա

Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 18-ին, ժամը 16.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 186 կմ-ին` Սառնակունք գյուղում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:

Բացի այդ, ոստիկանության փոխանցմամբ՝ մայիսի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Իջևանի Վալանս փողոցի վերջնամասում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել