Ավտովթար Գյումրիում. վարորդի առողջական վիճակը ծանր է

Մայիսի 17-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում` քաղաքապետարանի նախկին վարչական շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MZ 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Չ., ծնվ. 1990 թ.) կողաշրջվել է. ինչից վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարերն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Չ.-ին, ով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել