Մայիսի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին, ով Հայաստանում է գտնվում երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր երկրում առկա իրավիճակը, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների համատեքստում, այս ոլորտում հետագա իրավական նախադրյալների ամրապնդման հետ կապված հարցեր։
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
Իրավաբան.net