Փոփոխություն Ոստիկանության կենտրոնական ապարատում. ո՞վ է աշխատակազմի նոր ղեկավարը

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն այսուհետ զբաղեցնում է ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ոստիկանության պաշտոնական կայքէջից: Մինչ այս Մերուժան Հակոբյանը զբաղեցրել է Հ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի նոր ղեկավարի կենսագրությունը՝

Ծնվել է 1978 թ. մարտի 24-ին, Երևան քաղաքում:
1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
2001-2011 թթ.` աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում, որպես առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ:
29.11.2011-27.01.2012 թթ.` ՀՀ ոստիկանության պետի խորհրդական,
27.01.2012-08.05.2013 թթ.` ՀՀ ոստիկանության պետի օգնական,
08.05.2013-13.08.2013 թթ.` ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար,
ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. օգոստոսի 13-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. մայիսի 13-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար:
Պարգևատրվել է`
ՀՀ Վարչապետի 16.04.2014 թ. որոշմամբ` Վարչապետի հուշամեդալով:

Լուսանկարը՝ HCA Vanadzor-ից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել