ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն  հանձնակատարի գրասենյակի «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով» զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին և Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատակից Նեկան Լավինին:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում  երեխաների վաճառք, երեխաների մարմնավաճառություն և մանկական պոռնոգրաֆիա հանցատեսակներին վերաբերող օրնսդրական կարգավորումները:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ օրենսդրությունը և մասնավորապես Քրեական օրենսգիրքը պատշաճ կերպով քրեականացրել է նշված հանցատեսակները:   Գլխավոր դատախազը շեշտել է, որ մեր հասարակությունում՝ երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով և հոգատարությամբ պայմանավորված, նման դեպքերը, միջազգային վիճակագրական տվյալների համեմատ, Հայաստանի Հանրապետությունում բավական քիչ են:

Մոդ դը Բոյեր-Բուքիքյոն նշել է, որ հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը և փորձը, անհրաժեշտ են համարում ուսումնասիրել նաև Հայաստանի Հանրապետության  պաշտոնական վիճակագրական տվյալները: ՀՀ Գլխավոր  դատախազը  պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին տրամադրել հայցվող տեղեկատվությունը:  Գ. Կոստանյանն ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունը պատրաստ է նաև համագործակցել թե՛ միջազգային, թե՛ տեղական կազմակերպությունների հետ, առկա, թեկուզ և սակավ դեպքերը նվազեցնելու և կանխելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել