Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ սեռական հարաբերություն է ունեցել Գայանե Ներսիսյանի հետ, որը տեսանկարահանել է լուսանկարչական ապարատով, այն զետեղել է համակարգչում և որպես պոռնոգրաֆիկ տեսանյութ ցուցադրել է Կարիինե Հովսեփյանին և վերջինիս իրացրել է երկու լուսանկարներ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
2014 թվականի մայիս ամսին Դավիթ Հարությունյանը աշխատանքային այցով գնացել է Ճամաբարակ քաղաք, որտեղ պատահմամբ հանդիպել է Գայանե Ներսիսյանին: Զրույցի ժամանակ որոշել են գնալ Իջևան քաղաք` միմյանց հետ ժամանակ անցկացնելու համար: Իր ավտոմեքենայով գնացել են Իջևան քաղաքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկը, որտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ: Դավիթ Հարությունյանը Գայանե Ներսիսյանից գաղտնի իրեն պատկանող լուսանկարչական ապարատով տեսանկարահանել է իրենց սեռական ակտը և այն զետեղել իր համակարգչում և ցուցադրել է Կարինե Հովհաննիսյանին, վերջինս էլ պոռնոգրաֆիկ բնույթի երկու լուսանկարներ է իրացրել:
Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար և հրաժարվել է ցուցմունք տալ: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է Դավիթ Հարությունյանին մեղավոր ճանաչել և դատապարտել տուգանքի 300.000 ՀՀ դրամի չափով:
Ծանուցում: Գործով ներգրավված անձանց անուն-ազգանունները փոխված են: