Ի՞նչ բնագավառներ են համակարգում Արդարադատության նախարարի 4 տեղակալները

Արդարդատության նախարարը ունի չոր տեղակալներ: Նրանք են՝ Արսեն Մկրտչյան, Վիգեն Քոչարյան, Սուրեն Քրմոյան և Արման Թաթոյան:

Արդարդատության նախարարի N 175-Ա հրամանը սահմանում է նրանց գործունեության շրջանակները:

DSC00475-copy-Arsen-MkrtchyanԱյսպես՝ Արսեն Մկրտչյանը համակարգում է ՀՀ օրենսդրության կատարելագործման և համակարգման, սահմանադրական բարեփոխումների աշխատանքների ապահովման, դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման բնագավառները, իրավական ակտերին առնչվող այլ տիպի աշխատանքներ:

Վիգեն Քոչարյանի գործունեության ոլորտը տարածվումVigen-Qocharyan_12589 է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրերի, համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի համակարգման, հանցանք կատարած անձանց հանձնման, դատապարտյալների փոխանցման, դատական հանձնարարությունների կատարման ոլորտի վրա: Բացի այդ, պարոն Քոչարյանը համակարգում է միջպետական հարաբերություններում ՀՀ շահերի իրավական պաշտպանության աշխատանքների մասնակցության, ինչպես նաև միջազգային պայմանագրերին առնչվող հարցերը: ԱՆ այս տեղակալի աշխատանքների մեջ մտնում են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության մշակման և ԵՏՄ-ի շրջանակներում նախարարությանը վերաբերող աշխատանքների իրականացումը:

Suren-QrmoyanՆախարարի տեղակալներից Սուրեն Քրմոյանը համակարգում է քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերը: Բացի այդ նա մշակում է դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի քաղաքականությունը, սնանկության ոլորտի քաղաքականությունը: Այս տեղակալի գործունեության շրջանակներում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը: Բացի այդ, նա պատասխանատու է նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների իրականացման, զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման, արդարադատության ոլորտում էլեկտրոնային ծառայության ներդրման համար:

IMG_1580-copy-440x293Արման Թաթոյանը համակարգում է նախարարության այն աշխատանքները, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, բացի այդ նրա լիազորությունների շրջանակներում են փաստաբանական գործունեության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, միջպետական հարաբերություններում ՀՀ շահերի իրավական պաշտպանության աշխատանքները: Պարոն Թաթոյանը նաև վերահսկում է քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման, ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ կապերի աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել