Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում

Մայիսի 8-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավանեսովի նրբանցքի թիվ 6 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ–ից։

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԱԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.35-ին, մարվել՝ 19.43-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել