Նեպալի արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է փրկել 101-ամյա մի տղամարդու, ով երկրաշարժից հետո մեկ շաբաթ մնացել էր փլատակների տակ, գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նեպալի երկրաշարժի հետևանքով Էվերեստ լեռան բարձրությունը նվազել է:
Հիշեցնենք, որ Նեպալում զոհերի թիվը հասել է 7240-ի և ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Նրանց թվում են նաև արտասահմանցիներ: