Արդյոք նախկինում Սահմանադրությունը փոխե՞լ ենք պատշաճ ձևով. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հիմնավորված չի գտնում այն հանգամանքը, երբ ասում են, որ բարեփոխումները պետք չեն. «Ընդհակառակը՝ ցանկացած իրավաբան, իրավագետ կարող է ասել, որ որևէ սահմանադրություն այնպիսին չէ, որ չի պահանջում բարելավում: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բարեփոխումը պայմանավորվում է մի քանի հանգամանքներով: Թե՛ 1995թ, թե՛ 2005թ. փոփոխությունները՝ երկու հանրաքվեներն էլ խախտումներով են անցել, ես հարցականի տակ եմ դնում՝ արդյոք այդ հանրաքվեներն ընդունվել են պատշաճ ձևով, երբ որ մինչև անգամ միջազգային փորձագետները ստիպված էին ասել՝ սակավաթիվ էին այդ մասնակցողների խմբերը, այսինքն դա աչքի էր ընկնում»:

Ըստ տիկին Ալավերդյանի հարկավոր է գոնե մեկ անգամ այնպիսի հանրաքվե անցկացնել, որպեսզի համոզվենք, որ մեր սահմանադրությունն իրապես ժողովրդի կողմից ընդունված կամ չընդունված փաստաթուղթ է. «Մյուս խնդիրը՝ երկրորդ գլուխն է, որը վերաբերում է մարդու իրավունքներին և առաջին գլուխը, որտեղ հիմնադիր դրույթներն են, ես համոզված եմ, որ կան խնդիրներ, որոնք պետք է ավելի հստակեցվեն: Սկզբունքը պետք է իր դերակատարությունն ունենա, մասնավորապես այնտեղ երբ որ մենք խոսում ենք մարդու իրավունքների սահմանափակումների մասին»,- ասաց ՄԻ առաջին պաշտպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել