ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել սահմանի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:
ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում` ադրբեջանցների ակտիվությունը կասեցվել է: