Վիճաբանություն և դանակահարություն գերեզմանատան մոտ

Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ գոտկատեղի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա Էռնեստ Զ.-ն:  Նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Էդմոնդ Զ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ըստ հարազատների` Էռնեստն ու Էդմոնդը վնասվածքները ստացել են Նորքում` վիճաբանության ժամանակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նորք-Մարաշի գերեզմանատան մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր, կտրող գործիքով հարվածել է Էռնեստին և Էդմոնդին և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 14.10-ին ինքնակամ ներկայացել է բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել