Ոստիկանությանը հայտնել էր, թե զենքը սրճարանում է թողնում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցի սրճարաններից մեկի մոտ զենք և զինամթերք է թողնում. տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տ/չ առանց գործարանային համարի հրացան և 5.45 մմ տ/չ 120 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվոում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել