Գյումրիում մոր և դստեր դանակահարության առթիվ քրեական գործ է հարուցվել

Գյումրիում  ապրիլի 18-ին մոր և դստեր սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175 եւ 104 հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ նախնական տեղեկություններով Մհեր Մկրտչյան 34Ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են երկու կնոջ դանակահարված դիակ: Տունը տակնուվրա է արված եղել: Կան տեղեկություններ, որ կանայք քաղաքում հայտնի են եղել որպես «տոկոսով փող տվողներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել