72-ամյա կինը 74 կեղծանուն է ունեցել

Լոս Անջելես շրջանի ոստիկանության սպաները հաղորդում են, որ Հոլիվուդյան ֆիլմարտադրությամբ զբաղվող մարդկանց անձնական տվյալները գողանալու համար ձերբակալված կինը  ունեցել է 74 կեղծանուն:

Foxnews-ը գրում է, որ 72-ամյա Քեթրին Փարքերը ձերբակալվել է մարտին այն բանից հետո, երբ կեղծ անուն է տվել խախտում կատարելու համար իրեն կանգնեցրած՝  ճանապարհային ոստիկանության աշխատակցին:

Ըստ ոստիկանների` նա կեղծ անունով կատարել է կոմունալ վճարումեր և  վարկային քարտեր ձեռք բերել այլ մարդկանց ֆինանսական տեղեկատվությամբ:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել