47-ամյա Կարին Քոլը մեղադրվում է Վանկուվերում գտնվող իր հիվանդասենյակից թմրանյութի առքուվաճառքով զբաղվելու մեջ. այս մասին գրում է Fox News-ը: Ըստ խուզարկուների` կինը Peace Health Southwest բժշկական կենտրոնի իր հիվանդասենյակից վաճառել է մետամֆետամին տեսակի թմրամիջոց:
Քլարկ շրջանի դատավորը խուզարկության կարգադրագիր է տրամադրել, ինչի արդյունքում հինգշաբթի օրը խուզարկուները առգրավել են 6, 5 գրամ մետամֆետամին, թվային կշեռք և թմրանյութի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ:
Բժշկական նկատառումներից ելնելով՝ խուզարկության ժամանակ Քոլը չի ձերբակալվել: Նա ձերբակալվել է հունվարին՝ տնից մետամֆետամինի վաճառքով զբաղվելու կասկածանքով և այժմ սպասում է իր դատավճռին:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը