ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նախատեսված նիստը` արտգործնախարարների մակարդակով, տեղի կունենա մայիսի 13-14-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ նիստի օրակարգը պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ: Աղբյուրների տվյալներով` հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգության մարտահրավերները Միջերկրական ծովի տարածաշրջանում, այդ թվում` Թուրքիայի սահմանին մոտ` Իրաքում և Սիրիայում ծավալվող անհանգիստ իրավիճակը: