«Հազար ներողություն, սակայն ես ՀՀ սահմանադրության առաջին և երկրորդ մասը կպատռեի». Ավետիք Իշխանյան

«Մի լավ ֆիլմ կա՝ մեռած բանաստեղծների միության մասին, այնտեղ մի հետաքրքիր հատված կա, որտեղ ասվում է՝ այդ առաջին մասը պատռեք և գցեք մի կողմ, կարևորը դուք կարդացեք և բովանդակությունը հասկացեք: Հազար ներողություն, թող դա համարվի քրեական հանցագործություն, սակայն ես ՀՀ սահմանադրության առաջին և երկրորդ մասը կպատռեի ու կգցեի մի կողմ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը: Չնայած այդ գլուխներին, որ հռչակում է մարդու իրավունքները, այն իր բնույթով՝ իշխանություն-հպատակ հարաբերություններն է արտահայտում»,- նման համոզմունք ունի Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում» խորագրով քննարկման ընթացքում նա, անդրադառնալով պետական կառավարման համակարգին, նշեց. «Այս համակարգը կոչվում է նախագահական կամ կիսանախագահական համակարգ, որպես հաջող օրինակ բերվում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օրինակները և որոնց օրինակով էլ առաջնորդվել են անկախություն ստացած բազմաթիվ՝ աֆրիկյան, ասիական, լատինաամերիկյան երկրներ և առնվազն ժողովրդավարության առումով ձախողվել են»,- բացի այդ, ըստ կոմիտեի նախագահի՝ նշյալ երկրներն ունեցել են ճգնաժամեր. «Չի ունեցել արդյոք Հայաստանը ճգնաժամեր, եկեք հիշենք՝ 1995թ., 1996թ., 2003թ., 2008թ. և այլն»,- ասաց պարոն Իշխանյանը:

Այդուհանդերձ խոսելով Սահմանադրական բարեփոխումներից, նա կարծիք հայտնեց, որ որպես կանոն նմանաբնույթ գործընթացները նախաձեռնվում են իշխանության կողմից, սակայն պետք է լիներ հակառակը. «Պետք է բարեփոխումները պարտադրված լինեն ներքևից՝ հանրության, ընդդիմադիր ուժերի, արհմիությունների և մտավորականների կողմից: Համենայն դեպս, ինձ հայտնի չէ, որ երկրի ղեկավարությունը կամովին կգնա իր իշխանության սահմանափակման: Կա՞ արդյոք այդ գիտակցությունը ներքին շերտերում՝ կարծում եմ՝ չնչին»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել