Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. հոկտեմբերի 8-ի N 539 -ն` «Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի n 199-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման 3-րդ Հավելվածի համաձայն` բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը կազմում է հետևյալը.
1) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում կազմում է 2400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 5700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
3) երեք և ավելին գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում կազմում է 6900 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Վերոնշյալ Հավելվածով նաև կարգավորվում են ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ժամկետները:
Վերոնշյալ սպասարկումը պետք է իրականացվի առնվազն մեկ անգամ` հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ).
Առնվազն 3 օր առաջ Բաժանորդին կամ նրա ներկայացուցիչը պետք է տեղեկացվեն (օրինակ` տեսանելի վայրերում փակցված հայտարարության միջոցով) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու ժամկետների վերաբերյալ: