Ինքնասպան է եղել արդարադատության նախարարության նախկին բաժնի պետը

Այսօր Իջեւան քաղաքում ինքնասպանութուն է գործել արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի նախկին պետ Ռաֆիկ Երիցյանը`  իրեն պատկանող  «Մակարով» ատրճանակով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանությունից: Այս պահին դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

57-ամյա Ռաֆիկ Երիցյանը Այլընտրանքային պատիժների կատարման Տավուշի բաժնի պետի պաշտոնից ազատվել էր մոտ հինգ ամիս առաջ` թոշակի անցնելու հիմքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել