Հովհաննես Մանուկյանը՝ տան կենցաղային պարագաների և Քիմ Քարդաշյանի այցի աժիոտաժի մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք տանը ունի դագանակ, հակագազ, սոդա կամ յոդ ունի, ասաց. «Մեր տանը կա բոլոր այն անհրաժեշտ կենցաղային պարագաները, որոնք յուրաքանչյուր տանը մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ են, ես ենթատեքստը հասկանում եմ, բայց ոչ մի մեկնաբանություն չեմ անի, քննչական մարմիններին կարող եք ուղղել»,- նշեց նախարարը:

Լրագրողներից մեկը նրանից խնդրեց նաև մեկնաբանել Քիմ Քարդաշյանի այցը, նախարարն ասաց. «Անկեղծ ասած՝ ինձ համար աժիոտաժն է անհասկանալի, ընդ որում՝ հասարակության տարբեր շերտերի կողմից, սա նաև խոսում է նրա մասին, որ մեր հասարակությունում հանդուրժողականության պակաս կա: Այսինքն՝ մենք էմոցիոնալ և սուր ենք ընդունում ամեն ինչ»:

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, որևէ աստղի այցելությունը դրական է. «Քիմ Քարդաշյանի այցելությունը հատկապես ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, բացի շոու բիզնեսի ներկայությունից, նաև լրացուցիչ լիցք հաղորդեց այս խնդրի վերաբերյալ ողջ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնելու, ընդհանուր առումով որևէ խնդիր չեմ տեսնում, ու անկեղծ ասած՝ չեմ հասկանում այն անձանց, ովքեր արհեստական աժիոտաժներ են ստեղծում այս ամենի շուրջ»,- եզրահանգեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել