Տղամարդը մեղադրվում է ընկերուհու 3 ամսական դստերը խեղդելու մեջ: Մեղադրականի համաձայն` 27-ամյա Բրայան Գասթաֆսոնը ցանկացել է դադարեցնել երեխայի լացի ձայնը, որպեսզի կարողանա նայել Մերիլ Սթրիփի «Հասարակ դժվարություններ» ֆիլմը: Այս մասին հայտնում է CBS Minnesota լարտավամիջոցը:
Ինքը Գասթաֆսոնը ոստիկանությանը հայտնել է, որ Ապրիլի 30-ի առավոտյան նա տեսել է, որ օրորոցի մեջ երեխան չի շնչում:
Սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ մահվան պատճառը բռնության արդյունքում առաջացած թթվածնային քաղցն է:
Երեխայի մեջքի կապտուկները վկայում էին ծանր ուժի կիրառման մասին, կային նաև վնասվածքներ, որոնք առաջացել էին հարվածի արդյունքում:
Երեխան մահացել է 2014 թ-ի մայիսի 4-ին:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը