Եվրոպական Միությունը բողոք է ներկայացրել Google-ի դեմ` մեղադրելով նրան մրցակցային ոչ ճիշտ քաղաքականության մեջ: Այս մասին գրում է BBC-ին:
ԵՄ-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Google-ը խթանում է սեփական արտադրանքը, և այդ պատճառով որոնման դաշտում ամենաշատ փնտրվող անունների մեջ գերակա դիրք ունի: Նա նաև նշել է, որ Google-ը մեղադրանքներին պատասխանելու համար ունի 10 շաբաթ:
Google-ը, բնականաբար, համաձայն չէ մեղադրանքների հետ և անհամբերությամբ սպասում է դատական նիստին:
ԵՄ-ի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ անցկացրել է հետազոտություն և պարզել,որ Android համակարգի համար նախատեսված առաջարկների ու գովազդի համակարգն արդար չի աշխատում: Կազմակերպության դեմ կարող է սկսվել 5-ամյա հետաքննություն, և կարող են սահմանվել միլիարդավոր եվրոների տուգանքներ:
Պատրաստեց՝ Աշխեն Ներսիսյանը