Նախկին գործակալը խոստովանել է, որ սպանել է Մերլին Մոնրոյին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական հարչության (ԿՀՎ) նախկին գործակալ, 78-ամյա Նորման Հոջեսը երկուշաբթի օրը հիվանդանոց հոսպիտալացվելուց հետո սկանդալային հայտարարթյուն  արել: Նա խոստովանել է, որ ամերիկյան կառավարության հրամանով 1959-1972 թվականների ընթացքում ավելի քան 37 մարդ է սպանել, այդ թվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող մոդել և դերասանուհի Մերլին Մոնրոյին: Այս մասին գրում է Four Winds 10-ը:

Նորման Հոջեսը, ով ավելի քան 41 տարի աշխատել է ամերիկյան Կենտրոնական Հետախուզական Վարչությունում, խոստովանել է, որ վարչության հրամանով շատ հաճախ կազմակերպել է մի շարք քաղաքական ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և արվեստագետների սպանությունը, ովքեր պետության անվտանգության համար լուրջ սպառնալիք էին հանդիսանում:

Հոջեսը խոստովանել է, որ մինչ օրս հստակորեն հիշում է իր կողմից կատարված/իրականացված բոլոր սպանությունները: Վերջինս նաև նշել է, որ սպանությունները կատարել է իր հրամանատար մայոր Ջեյմս Հայուորթի հրամանով:

 Հոջեսը խոստովանել է, որ Մերլին Մոնրոն իր «ամենայուրօրինակ» զոհերից մեկն է, քանի որ վերջինս միակ կինն է եղել, ում Հոջեսը սպանել է: Նախկին  գործակալը նշել է, որ նա բնավ չի ափսոսում Մոնրոյին սպանելու համար, քանի որ վերջինս պետության անվտանգության համար լուրջ սպառնալիք էր հանդիսանում: Հոջեսի փոխանցմամբ` Մերլին Մոնրոն ոչ միայն սիրային կապի մեջ է եղել Ջոն Քենեդիի, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ: Մայոր Ջեյմս Հայուորթը, Հոջեսին հրամայել է սպանել Մոնրոյին, սակայն պետք էր տպավորություն ստեղծել, որ վերջինս ինքնասպան է եղել կամ էլ մահացել է գերդոզավորումից:

Նախկին գործակալը նշել է, որ նա այդ քայլին դիմել է հանուն Ամերիկայի անվտանգության, քանի որ Մոնրոն կարող էր կոմունիստներին ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվություններ փոխանցել:

Նշենք, որ Մերլին Մոնրոն մահացել է 1962 թվականի օգոստոսի 5-ին: Հոջեսը փոխանցել է, որ Մոնրոյի առանձնասենյակ է ներխուժել, երբ վերջինս քնած էր: Հոջեսը նրան քլորի հիդրատի և նեմբուտալի խառնուրդից ստացված լուծույթ է ներարկել, ինչն էլ դարձել է դերասանուհու մահվան պատճառը:

Ներկայումս 78-ամյա Հոջեսը Հետաքննությունների դաշնային վարչության վերահսկողության ներքո է: Չնայած գործում ներգրավվածներն այլևս ողջ չեն և գրավոր տեղեկություններ էլ չկան, այնուամենայնիվ, հետաքննությունը բավականին ընդգրկուն է լինելու:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել