Դատավորը կաշառք է վերցրել իրավաբանից, նրան սպասվում է 2 տարվա ազատազրկում

Երկուշաբթի օրը Ալբուկերկեյի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել նախկին դատավորին, ով մեղադրվում էր իրավաբանից կաշառք վերցնելու մեջ:  Ըստ Associated Press-ի` իսկզբանե 51-ամյա Անգուս ՄակՋինթիին Բեքսար շրջանի դատարանում մի քանի մեղադրանք էր առաջադրվել իր վարքագծի համար:

Ըստ Ամերիկացի փաստաբան Դեմոն Մարտինեսի մամլո հաղորդագրության` սպասվում է, որ հուլիսին ՄակՋինթին կդատապարտվի 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Անգուս ՄակՋինթիին մեղադրվում է իրավաբան Ալբերտո Ասեվեդո Կրտսերից բարենպաստ որոշումների համար հազարավոր դոլարներ պահանջելու մեջ: Կաշառքի մոտավոր չափը կազմում է 6.600 ԱՄՆ դոլար:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել