Վարչական իրավախախտումների ժամանակ մեղմացուցիչ հանգամանքի նորմը չի կիրառվում. փաստաբան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը չի տեսել որևէ դեպք, որ վարչական իրավախախտումների ժամանակ հաշվի առնվի որևէ մեղմացնող հանգամանք:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կա այսպիսի մի նորմ՝ ցանկացած զանցանք, որ վերագրվում է անձին, հաշվի են առնվում մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքներ՝ դա առկա է նաև քրեական օրենսդրության մեջ: Պրակտիկայում այս նորմը չի գործում»,- նշեց փաստաբանը:

Անդրադառնալով օրենսգրքին, փաստաբանը նշեց, որ այն իրականում չի կարգավորում առկա իրավահարաբերությունները. «Զարգացումներ են տեղի ունեցել, լրացուցիչ օրենսդրություններ են ընդունել, փորձում են նաև ընդհանուր վարչարարությունը կարգավորել՝ վարչարարության հիմունքներով, մնացած օրենսդրական ակտերով, բայց ինքնին վարչական իրավախախտումների օրենսգիրքը լուրջ փոփոխությունների, նորացման և արդիականացման կարիք ունի»,- ասաց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել