Վրաերթի են ենթարկվել 25-ամյա քաղաքացի և անչափահաս աղջիկ

Ապրիլի 10-ին, ժամը 11.10-ին, «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Այվազովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել