Հանգստյան տան ճանապարհին ինքնաձիգ, 2 պահունակ և 60 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մարտունի քաղաքի հանգստյան տուն իջնող ճանապարհին, բարդիների մոտ, զենք-զինամթերք է թողել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել