Ականանետ և 299 փամփուշտ է հայտանաբերվել Ագարակ-Գյումրի ճանապարհին

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պարկով զենք-ռազմամթերք է թողել Ագարակ-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ ձախակողմյան հատվածում` գազատար խողովակի տակ, ծառի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌՊԳ-22» տիպի ձեռքի ականանետ և 5.45 մմ տրամաչափի 299 փամփուշտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել