«ՎիԷլՎի» խանութի մոտ «Օպել» ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 11-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում՝ «ՎիԷլՎի» խանութի մոտակայքում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. տեղեկանում ենք ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.17-ին, մարվել՝ 02.25-ին: Շիրազի 6 հասցեի մոտակայքում այրվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 10QC099 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Թ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել