ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը մասնակցում են ապրիլի 9-ին Մոսկվայում մեկնարկած «Կատարողական վարույթի օրենսդրության զարգացման համակարգայնությունը. ներդաշնակեցման և համակարգման խնդիրը խորագրով» ռուս-գերմանական գիտա-գործնական երկօրյա համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության «Ռուսաստանի իրավական ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հիմնարկի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի և Ռուսաստանի իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Փաստաթղթի շրաջանակում նախատեսվում են համատեղ, անհատական և խմբային դասընթացներ, վարպետության դասերի կազմակերպում ուսանողների, գործող իրավաբանների և քաղաքացիների համար՝ իրավագիտության և իրավակիրառ գործունեության արդիական խնդիրների վերաբերյալ, գիտական և գիտամեթոդական կոնֆերանսների, սեմինարների կազմակերպում, գիտական և գիտամեթոդական համատեղ ժողովածուների հրատարակում և այլն: պայմանագիր համագործակցության Իրավաբան.net