22-ամյա աղջիկը որոնվում է որպես անհայտ կորած

Ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակչուհի, 1993 թվականին ծնված Մարիամ Ենոքի Տոնոյանը, որը ապրիլի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից

Մարիամ Տոնոյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել Մեծամորի կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-46, 0237-3-23-23 հեռախոսահամարներով:

Լուսանկարը՝ police.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել