Իրավաբան.net-ը ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ընդունվել: Դրանցից մեկով Վիգեն Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: