Ինչպես հաղորդում է theguardian.com-ը, ամբողջությամբ ինքնակառավարվող զենքերը, որոնք ստացել են «մարդասպան ռոբոտներ» անվանումը, կարող են արգելվել ԵՄ-ի կողմից նախքան դրանց տարածումը:
Գործող օրենքների համաձայն` ծրագրավորողները, զինվորական անձնակազմի անդամները պատասխանատվություն չեն կրում նման սարքավորումների կողմից առաջացրած մահվան դեպքերում:
Առայժմ ամբողջությամբ ինքնակառավարվող զենքեր գոյություն չունեն, սակայն տեխնիկայի զարգացումը այդ ուղղությամբ առաջ է շարժվում: Խնդիրն այն է, որ բավարար մարդկային վերահսկողության բացակայության պայմաններում վերոնշյալ զենքերի գործածությունը դառնում է անորոշ և անկանխատեսելի:
Եվրոպական Միությանը ինքնակառավարվող զենքերի արգելմանը դրդող կազմակերպությունները հիմնականում հիմնվում են իրավաբանական վերլուծությունների կամ հարցին առնչվող միջազգային պայմանագրերի վրա:
Լուսանկարը՝ theguardian.com
Պատրաստեց՝ Աշխեն Ներսիսյան