Ուսուցիչը մեղադրվում է աշակերտին սպանելու մեջ

Հնդկաստանում ուսուցիչը ձերբակալվել է 11 ամյա աշակերտին սպանելու մեղադրանքով: Բանն այն է, որ դպրոցի ուսուցիչն աշակերտին հարվածներ է հասցրել, մեկ այլ աշակերտի մատիտը և ռետինը գողանալու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ռայլամաու գյուղի դպրոցի ուսուցիչը՝ Լալիտ Վերմանը, Շիվայի պայուսակում գտնելով մեկ այլ աշակերտին պատկանող գրենական պիտույքները, հարձակվել է տղայի վրա ու հարվածներ հասցրել նրան:

Շիվան ստամոքսի շրջանում ցավեր է ունեցել, իսկ արդեն տանը տղան սկսել է արյուն փսխել: Ծնողները շտապ օգնություն են դիմել: Հիվանդանոցում Շիվայի վիճակը վատթարացել է և նա մահացել է:

Վերմանի նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել: Վերջինս հարցաքննվել է: Ուսուցիչը խոստովանել է, որ մի քանի անգամ հարվածել է տղային:

Դատաբժիշկները այժմ փորձում են պարզել մահվան պատճառը: Ոստիկանության նախնական տեղեկություններով տղայի մոտ ներքին արնահոսությունն է առաջացել, ինչն էլ կարող է մահվան պատճառը հանդիսանալ:

Իրավապահների հետագա գործողությունները կախված են դատաբժշկական փորձաքննության արդյունքներից:

Պատրաստեց` Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել