Հյուսիսային Օհայոյում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու համար: Ոստիկանության փոխանցմամբ նա բենզին է լցրել կնոջ և 8-ամյա թոռնուհու վրա՝ սպառնալով այրել նրանց:
44-ամյա Քևին Բրասթերի կինը հայտնում է, որ մարտի 27–ին ամուսինը զայրացել է, հետապնդել իրեն ու թոռնուհուն և նախասրահում բենզին լցրել իրենց վրա: Երբ իրենք փորձել են ոստիկանություն կանչել նա փախել է, 2 օր անց ձերբակալվել է:
Բրասթերը մեղադրվում է քրեական երեք հանցագործությունների մեջ՝ մահափորձ, ընտանեկան բռնություն և երեխայի կյանքի վտանգում: Դատարանում նա իրեն մեղավոր չի ճանաչել:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը