Տղամարդը թալանել է նույն բանկը, որ կողոպտել էր 1999թ.-ին

Ամերիկացի 47-ամյա գողը մեղադրվում է բանկի՝ Քլեվլենդի մասնաճյուղը թալանելու մեջ՝ այն նույն բանկի, որը արդեն մեկ անգամ թալանել է 1999 թ.-ին: Պաշտոնյաների փոխանցմամբ Լարի Հյուիթը կողոպտել է Օհայոյի Խնայբանկը նոյեմբերին՝ հանցակցի՝ 33-ամյա Մարկուս Ռայթի հետ: Զույգը գողացել է 6240 ԱՄՆ դոլար և փախուստի դիմել:

Բայց նոյեմբերի կողոպուտը ոչինչ է համեմատած Հյուիթի 16 տարի առաջ կատարած կողոպուտի հետ: 1999-ին Հյուիթը (այն ժամանակ Լերի Դունկանը) ատրճանակով ներխուժել էր բանկ, ստիպել հաճախորդներին պառկել հատակին և գողացել 163,000 ԱՄՆ դոլար: Հյուիթը մեղավոր էր ճանաչվել այս գողության մեջ և մոտ 6 տարի անցկացրել բանտում:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել