Ինչպես գրում է BBC-ն` «Scotland Yard»-ի հետախույզները փնտրում են գողերին, ովքեր հարձակվել էին Լոնդոնի զարդեր վաճառող թաղամասի անվտանգության ավանդների պահոցի վրա:
Ներխուժումը տեղի է ունեցել Սուրբ Զատիկի օրը «Hatton Garden Safe Deposit» կազմակերպությունում:
Ոստիկանությունը տեղեկություն է տարածել, ըստ որի` մոտ 70 արկղեր են բացվել և թալանվել:
Ջեյմս Ռայլին, ով Բրիտանիայի թանկարժեք քարերի մշակման ոլորտի ներկայացուցիչ է, հայտնել է, որ հանցագործությունը բավականին լավ կազմակերպված և խորամանկորեն մտածված է եղել:
Պատրաստեց՝ Աշխեն Ներսիսյան