ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են:
Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 13-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Արարատի մարզի Գեղանիստ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Արարատի մարզի Խաչփար համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Տավուշի մարզի Հաղարծին համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: