Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված ՏիգրանՄ.-ն, ով փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդմասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 06.30-ին, ինքնաթիռով Ռոստով քաղաքից կամավոր ՀՀ է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին տեղափոխվել 1987 թ. ծնված Համիկ Թ.-ն, ով 2014 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ապրիլի 7-ին, ժամը 20.15-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով 2011 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասիև 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից: