Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունը մասամբ փլուզվել է. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվելէ, որ տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ):
Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: